Ում չենք կարողացել դատել մենք, դուք կարող եք ձեր քվեարկությամբ դատել․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

հասարակական

Չենք կարող ասել, որ Հայաստանում այսօր կա արդարադատություն և արդարություն։ Այս մասին Վայոց ձորի Ռինդ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Շուտով լինելու են խորհրդարանական ընտրություններ։ Ում չենք կարողացել դատել մենք, դուք կարող եք ձեր քվերակությամբ դատել: Մեզ էլ կարող եք դատել, մյուսներին էլ կարող եք դատել, համոզված եմ՝ հայ ժողովուրդը արդար կդատի», - նշեց Փաշինյանը:

«Եթե որոշ ուժեր փորձեն իշխանափոխություն իրականացնել, խորհրդարանական մեծամասնությունն ինձ նորից վարչապետ կընտրի։ Մենք բոլոր սցենարները հաշվի ենք առել»,-հավելեց Փաշինյանը:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս