Ռոմանոս Պետրոսյանը դատարանում պարտվել է. դպրոցի տնօրենը կվերականգնվի իր պաշտոնին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

հասարակական

Աբովյանի թիվ 2 դպրոցի տնօրեն Սվետլանա Հովհաննիսյանը, որին Կոտայքի նախկին մարզպետ, իսկ այժմ բնապահպանության նախարար Ռոմանոս Պետրոսյանը աշխատանքից ազատել էր, դատարանում հաղթել է Պետրոսյանին և շուտով կվերականգնվի իր պաշտոնին: Այս մասին գրում է Hraparak.am-ը:

Դատարանը համարել է, որ խախտվել են տնօրենի աշխատանքային իրավունքները և նրան ապօրինի են ազատել աշխատանքից:

Հիշեցնենք, որ Սվետլանա Հովհաննիսյանին աշխատանքից ազատելուց հետո Կոտայքի մարզպետարանը հետևյալ հայտարարությունն էր արել, թե ստուգումների արդյունքում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել, իսկ իրականում Ռոմանոս Պետրոսյանն ու իր մերձավորներն ու բարեկամները Կոտայքի մարզի դպրոցները յուրայիններով լցնելու հաղթարշավ էին սկսել, և, փաստորեն, Աբովյանի 2-րդ դպրոցում չհաջողեցին:

--0--ԿԿ