Իրանի գերագույն առաջնորդը հանձնարարել է բարձրացնել բանակի մարտունակությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

աշխարհ

Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին հանձնարարել է բարձրացնել բանակի մարտունակությունը։ Այս մասին հաղորդում է Mehr-ը:

Այսօր ելույթ ունենալով Բանակի ազգային օրվա կապակցությամբ՝ Խամենեին բարձր է գնահատել բանակի դերը՝ նշելով առաջադրված խնդիրների կատարման բարձր մակարդակը: Միեւնույն ժամանակ, նա հանձնարարել է առավելագույնս բարձրացնել բանակի մարտունակությունը:  

--0--ԿԿ