Կարծես նույն այդ «Իմ քայլը» չէր, որ պատերազմից հետո փախեփախ էր ման գալիս

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասում է, որ թեև իշխանություններից ամեն բան սպասելի է, բայց չի կարծում, թե ընտրությունները կչեղարկվեն: 24News-ի հետ զրույցում շեշտեց՝ Փաշինյանի իշխանության կրեդոն խոստումները չկատարելն է, բայց ընտրությունների ամեն դեպքում կգնան:

Նա մանրամասնեց թե ինչպիսին է լինելու է «Լուսավոր Հայաստանի» նախընտրական ցուցակը․«ԼՀԿ-ի ցուցակում կլինեն թե՛ ճանաչելի կուսակցականներ, թե՛ նոր մարդիկ՝ մասնագետներ»:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների՝ «Իմ քայլը» խմբակցության՝ ԱԺ-ում կառավարության կատարողականը ներկայացնելու ժամանակ ունեցած ելույթներին, որոնք հիմնականում ԼՀԿ-ին ուղղված քննադատություն էին, Խաժակյանն ընդգծեց. «Ակնհայտ էր, որ Փաշինյանի՝ հետպատերազմյան համեստությունն արհեստական էր, ու որոշ ժամանակ անց նա խոսելու է նույն այն ոչ հավասարակշիռ ձևով, ինչպես խոսում էր մինչև պատերազմը: Ինչ վերաբերում է թիմին, ապա կարծես նույն այդ «Իմ քայլը» չէր, որ պատերազմից հետո փախեփախ էր ման գալիս»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ