«Լելե-Թեփե օպերացիա» չի եղել, եղել է «Քյանդ-Հորադիս». ես եմ առաջարկել, ունեցել ենք 2 զոհ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

նկար

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Հանրային հեռուստաընլկերության եթերում անդրադարձել է այսպես կոչված «Լելե-Թեփեի ձախողված օպերացիային», և հայտարարել, որ որպես այդպիսին «Լելե-Թեփե օպերացիա» չի եղել, եղել է «Քյանդ-Հորադիս օպերացիա»:

«Օպերացիայի գաղափարը ես եմ առաջարկել, ի՞նչ վիճակում. ամսի 5-6-ին, երբ հակառակորդի մի թևն արդեն Ջաբրայիլի բերանն ա, մյուսը թևը Հադրութի գյուղերն ա վերցնում, երրորդ թևը գնում ա դեպի Խոդա Աֆարին: Պարոն Փաշինյանը կապվում ա Օնիկ Գասպարյանի հետ, որ ստեղի գեներալները սենց բան են ասում. ինքը սենց խոսում ա, բան, ես միջամտում եմ, ասում եմ՝ լսի՛, եթե դուք կարող եք էդ տարածքում պաշտպանություն կազմակերպել, կանգնեցնել հակառակորդին, կարաք և չանեք, բայց եթե դա չի լինում, ապա մեր միակ քայլը մնում ա էդ քայլ:

Մարդը ասում ա՝ չի լինում, մենք չունենք ռեսուրսներ, որ կանգնեցնենք հակառակորդին էդ 3 ուղղություններով, այսինքն՝ մնում ա Հորադիս, Լելե-Թեփեն 9-10 կմ էդտեղից հեռու ա, Հորադիսից սենց մի հատ ուղիղ ճանապարհ ա իջնում մինչև գետ՝ 12 կմ: Եթե մենք չենք կարում էս 12 կիլոմետրը փակենք, ապա մենք 100 կմ ոնց ենք պաշտպանություն ստեղծում:

Առաջարկը եղել ա իմ կողմից: 1993-ին էդ տարածքները էս ձև ենք ազատագրել: Ընդհանրապես առաջարկ ա եղել, ընդունել ա և՛ Ջալալը, և՛ Օնիկ Գասպարյանը, որ, այո՛, դա ա միակ ձևը…: Երբ խոսում ենք Քյանդ-Հորադիսից, այլ ոչ թե Լելե-Թեփեից, չկա տենց օպերացիա…

Օպերացիան որպես այդպիսին չի կայանում, սպաները հրաժարվում են տարբեր պատճառներով: «Լելե-Թեփե օպերացիա» չի եղել, էն ինչը ես ասում եմ, դա եղել ա Լելե-Թեփեից 10 կմ հեռավորության վրա»,-պատմել է նա և տեղեկացրել, որ ձախողված օպերացիայի շրջանակում հայկական կողմը 2 զոհ է տվել, ապա հռետորական հարց է տվել. «Էդ 2 զոհը ո՞նց ա դառել 700»:

Առավել մանրամասն՝ այստեղ:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս