Ավտովթար՝ Նոր-Հաճն քաղաքում. «Mercedes»-ը չի զիջել ճանապարհը «Lexus»-ին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

1

Ապրիլի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:20-ի սահմանում Նոր Հաճն քաղաքի Տոռոզյան և Աշոտ Հարությունյան փողոցների խաչմերուկում բախվել են Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 38-ամյա Գրիգոր Համբարձումյանի վարած «Mercedes» մակնիշի և Նոր-Հաճն քաղաքի բնակիչ, 45-ամյա Նելլի Բաղրամյանի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

նկար

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով «Lexus»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և բժիշկների հերթապահ խումբը: 

նկար

Օպերատիվորեն ժամանել է նաև «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:

Աղբյուրը հայտնում է, որ վթարի մեղավորը եղել է «Mercedes»-ի վարորդը. նա չի զիջել գլխավոր ճանապարհով ընթացող «Lexus»-ի վարորդին, ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է ավտովթարի պատճառ: Ոստիկանությունն ունի նաև կասկածներ, որ «Mercedes»-ի վարորդը այլ անձ է եղել: 

նկար

--00—ԼՄ