Ֆերդինանդ Կարապետյանն անհաջող մասնակցություն ունեցավ ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Ֆերդինանդ

Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանդ Կարապետյանն անհաջող մասնակցեց Եվրոպայի վարկանիշային առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարապետյանի պայքարը սկսեց 1/16 եզրափակիչից և առաջին գոտեմարտում հաղթեց մոլդովացի Անդրիս Կորնելի: Սակայն հաջորդիվ՝ 1/8 եզրափակիչում Հայաստանը ներկայացնող մարզիկը պարտվեց Ռուսաստանից Մուսա Մոգուշկովին և դուրս մնաց հետագա պայքարից:

Ֆերդինանդ Կարապետյանն այժմ ունի 1 552 միավոր և իր քաշային կարգի (73 կգ) վարկանիշային ցանկում 38-րդն է: Նոր մրցակարգով Տոկիոյի խաղերում յուրաքանչյուր քաշային կարգում կհայտավորվի 18 մարզիկ: Մասնակիցների աշխարհագրությունը ընդլայնելու նպատակով մայրցամաքային միությունը կհատկացնի ևս 100 տեղ, որոնցից 13-ը՝ եվրոպացիներին, իսկ դրանցից երեքը՝ 73 կգ քաշայիններին: Oլիմպիական խաղեր մեկնող ձյուդոիստների վերջնական ցանկը կհրապարակվի հունիսի 30-ին:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս