Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 818 նոր դեպք, ապաքինվել է 783 պացիենտ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

կորոնավիրուս

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 818 նոր դեպք: Ինչպես հայտնում է 1tv.ge-ն, այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

«Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 18 822 թեստ, այստեղից 10 197-ը՝ հակագենի արագ թեստով և 8 625-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. օրական 4,35%, վերջին 14 օրը –2,98%, վերջին 7 օրը –3,41%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 295 358 դեպք: Ապաքինվել է ևս 783 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 280 915:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 14 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 939 անձ:

Երկրում պատվաստվել է 29 184 անձ, օրական պատվաստվել է 1 530 մարդ:

Կարանտինային գոտիներում ունենք 310 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 2 982»,- նշված է տեղեկության մեջ:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս