Եթե նախկինները չմասնակցեն, Փաշինյանը կհավաքի 10-15%. Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր Ֆեյբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է ընտրական գործընթացներին։ Նա նախկին իշխանություններին կրկին առաջարկել է չմասնակցել ընտրություններին և թույլ տալ, որ այս իշխանությունը հեռանա։

«Այս իշխանության ռեյտինգը ձևավորված է 2 խմբից. առաջին խումբը իրենց ընտրողներն են (դա կկազմի 10-15%, երկրորդ խումբն ընտրողներն են, որոնք ընտրում են Փաշինյանին, որ նախկինները չվերադառնան։ Եթե նախկինների թեման արանքից դուրս գա, նա կհավաքի 10-15% ձայն»,- ասել է Մարուքյանը։

--00--ԱԹ