Մահարու փողոցում ավտոմեքենաները բախվել են. կա տուժած

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

ՃՏՊ

Ապրիլի 18-ին՝ ժամը 20:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ. Մահարու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Հ․ Պ․, ծնված 1967 թ.) և «Toyota Camry» (վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1987 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերը հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Փրկարարները Հ. Պ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։

--00--ԱԹ