«Ծնունդդ շնորհավոր, իմ հայ թագուհի»․ Քիմ Քարդաշյանը շնորհավորել է քրոջ 42-րդ տարեդարձը 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

հասարակական

Ամերիկյան շոու աստղ Քորթնի Քարդաշյանը նախօրեին տոնել է ծննդյան 42-րդ տարեդարձը: Սոցցանցերում նրան բարեմաղթանքներ է հղել Քիմ Քարդաշյանը։

«Ծնունդդ շնորհավոր, իմ հայ թագուհի։ Դու միշտ գիտես՝ ինչ ես ուզում կյանքում, ուրիշների իդեալները քեզ չեն հետաքրքրում և դա ինձ շատ է հիացնում։ Միշտ պաշտպանում ես ճշմարտությունը և դարձել ես իսկական հոգեթերապևտ, որի մասին երազում է ցանկացած աղջիկ։ Անսահման սիրում եմ քեզ։ Ուրախ ծնունդ, դու արժանի ես լավագույնին»,- Instagram-ում քրոջ ծննդյան տարեդարձը շնորհավորել է Քարդաշյանը։

--0--ԿԿ