Արմավիրում գողացել են ոռոգման ջրի խողովակները․ պատճառվել է 4.000.000 դրամի վնաս

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News 

խողովակ

Ոստիկանության Արմավիրի բաժնի ՔՀԲ ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ 40-ամյա մի տղամարդ մարտի սկզբներին և ապրիլի 17-ին Արմավիր քաղաքի ոռոգման պոմպակայանի հարակից տարածքում կտրել է Արմավիր քաղաքի բարեկարգման տնօրինության հաշվեկշռում գտնվող 11,5 մ երկարությամբ և 82 սմ տրամաչափի ոռոգման ջրի 17 խողովակները։

Խողովակներից 8-ը գողացել էր, իսկ մնացածը պատրաստվում էր գողանալ՝ այդպիսով համայնքապետարանին պատճառելով մոտ 4.000.000 դրամի վնաս:
40-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։

--00—ՄՀ