Հայաստանի բոլոր մարզերում այսօրվանից կսկսվեն «Sputnik V»-ով պատվաստումները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

սպուտնիկ

Այսօր Հայաստանում սկսվում են ռուսական «Sputnik V» պատվաստնայութով պատվաստումները Երևանի պոլիկլինիկաներում և երկրի բոլոր մարզերում: Այդ մասին գրում է NEWS.am Medicine-ը՝ հղում անելով առողջապահության նախարարությանը։

Ըստ աղբյուրի՝ դեղամիջոցը դեռևս անցած շաբաթվա վերջից բաշխել են պոլիկլինիկաների միջև, երկուշաբթվանից քաղաքացիները կարող են ստանալ առաջին դեղաչափը:

Առաջինը այն կստանան 18-54 տարեկան բուժաշխատողներ, որոնք աշխատում են կորոնավիրուսով վարակված պացիենտների հետ: Այդ տարիքից բարձր անձանց ռիսկի խմբից պացիենտները կարող են ստանալ պատվաստանյութը ՌԴ-ից նոր մատակարարումներից հետո:

Առաջին դեղաչափը ստացած քաղաքացիները մի քանի շաբաթ անց պետք է ստանան նաեւ երկրորդը՝ լիարժեք իմունիտետ ապահովելու համար:    

Ռիսկի խմբերի շրջանում պտավաստումային գործընթացի ռիսկերը նվազեցնելու համար AstraZeneca պատվաստանյութը նպատակահարմար է կիրառել հետեւյալ ռիսկի խմբերի շրջանում.

  • 65 տարեկան եւ բարձր տարիքի անձանց
  • Բուժաշխատողներ՝ 55 տարեկան եւ բարձր տարիքի անձինք
  • Քրոնիկ հիվանդներ՝ 55 տարեկան եւ բարձր տարիքի անձինք
  • Սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներ եւ աշխատակիցներ՝ 55 տարեկան եւ բարձր տարիքի անձինք

Sputnik V պատվաստանյութը նպատակահարմար է կիրառել հետեւյալ ռիսկի խմբերի շրջանում.

  • Բուժաշխատողներ՝ 18-54 տարեկան անձինք
  • Քրոնիկ հիվանդներ՝ 18-54 տարեկան անձինք
  • Սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներ եւ աշխատակիցներ՝ 18-54 տարեկան անձինք

Հայաստանը ձեռք են բերել «AstraZeneca» և «Sputnik V» պատվաստանյութերը` համապատասխանաբար 24 հազար և 15 հազար խմբաքանակներով: 

--00—ԼՄ