ԱՀ ոստիկանները հերթապահում են Ստեփանակերտը շրջաններին կապող ներպետական ճանապարհներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News 

ոստիկանություն

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է շաբաթը.

2021 թվականի ապրիլի 12-19 ընկած ժամանակահատվածում ոստիկանության ծառայողների արագ ու օպերատիվ աշխատանքի շնորհիվ՝ բացահայտվել է նախկինում կատարված հանցագործությունների 2 դեպք:

Հանրապետության տարածքում նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները:

Մեկ շաբաթվա կտրվածքով գրանցվել է 15 ՃՏՊ, որից 5-ը մարմանական վնասվածքով, 10-ը՝ նյութական:

Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է խարդախության 2, գողության 3, թմրանյութի հայտնաբերման 2 դեպք:

Մեկ քաղաքացի ներկայացել է ոստիկանություն և կամովին հանձնել թմրանյութ, ևս 2 քաղաքացի կամովին զենք ու զինամթերք են հանձնել:

Շաբաթվա ընթացքում չեն արձանագրվել շմոլ գազով թունավորման, դիակի հայտնաբերման կամ սպանության դեպքեր:

Ապրիլի 12-19 ընկած ժամանակահատվածում գրանցվել են համակարգչային հանցագործության և պաշտոնեական դիրքի չարաշահման մեկական դեպքեր:

Հանցագործությունները բացահայտելու, բացառելու և դրանց շարունակությունը կանխելու նպատակով համակարգի համապատասխան ստորաբաժանումները շարունակում են օպերատիվ միջոցառումներ ձեռնարկել:

Ոստիկանության ծառայողները ներքին անվտանգության, բնակչության ազատ տեղաշարժի նկատառումներից ելնելով շուրջօրյա հերթապահություն են իրականացնում Ստեփանակերտ-Երևան ավտոմայրուղու տարբեր հատվածներում և Ստեփանակերտը շրջաններին կապող ներպետական ճանապարհահատվածներում:

--00—ՄՀ