Լուրը, թե մեր ծննդատանն ընդունվում են COVID-ով ծննդկաններ, սխալ է. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

պուճուր

Վերջին շրջանում շրջանառվող տեղեկատվությունը, թե «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատանն ընդունվում են COVID-19-ով ծննդկաններ, սխալ է և չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են Բժշկական կենտրոնից:

«Սա, թերևս, շփոթության արդյունք է, քանի որ կորոնավիրուսով հիվանդ հղիների բուժումն իրականացնում է մեր բուժկենտրոնը: Բուժկենտրոնը և ծննդատունն առանձին մասնաշենքեր են՝ իրարից զգալի հեռավորության վրա:

Մեր ծննդատանը շարունակվում է հղիների և ծննդկանների վարման սովորական ընթացքը:

Ծննդատունն առաջարկում է՝

անվճար ծննդօգնություն և նախածննդյան հսկողություն,

բարձր ռիսկի հղիների հսկողություն բոլոր ախտաբանական վիճակներում,

անհատական մոտեցում յուրաքանչյուր հղիին,

հետծննդյան հիվանդասենյակներ նախատեսված մոր և մանկան համար,

նորածինների վերակենդանացման, ինտենսիվ թերապիայի և հատուկ խնամքի բաժանմունքներ՝ ապահովված նորածնային խնամքի համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով,

պրոֆեսիոնալ և հոգատար բուժանձնակազմ»:

--00--ԱԹ