Տավուշի երկու համայնքում իրականացվել է բնակչության ազդարարում, տարահանում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News 

ԱԻՆ

Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից Դիլիջան համայնքի Խաչարձանի և Բերդավանի միջնակարգ դպրոցներում անցկացվել է պարապմունք՝ «Բնակչության վարվելակերպի կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում», քաղաքացիական պաշտպանության և առաջին օգնության հիմնահարցերի թեմաներով։ Դպրոցում տեղադրված շչակի միջոցով իրականացվել է բնակչության ազդարարում, տարահանում։

Խաչարձան բնակավայրում իրականացվել է նաև «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք:

--00—ՄՀ