Դատարանն անվավեր է ճանաչել Ալբերտ Ունուսյանին ոստիկանությունից ազատելու հրամանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News 

Ունուսյան

Ոստիկանության նախկին ծառայող Ալբերտ Ունուսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Եկանք, տեսանք, հաղթեցինք

Դատարանը վճռեց անվավեր ճանաչել ինձ ծառայությունից անհիմն ազատելու ոստիկանապետ Արման Սարգսյանի 1211-Ա ծիծաղալու հրամանը՝ ոստիկանությանը պարտադրելով մասնակի փոխհատուցել աշխատավարձն ու վերականգնել նախկինում զբաղեցրած պաշտոնին:

Ինձ համար սկզբունքային էր իմ անունը վարկաբեկող այդ խայտառակ հրամանի անվավեր ճանաչումը:

Անչափ շնորհակալ եմ փաստաբան Տիգրան Աթանեսյանին ինձ համար այդ սուրբ գործում զինակցելու և զորավիգ լինելու համար:

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը:

Պատիվ ունեմ»։

--00—ՄՀ