Եթե Սարգսյանն ու Քոչարյանը նման աջակցություն ունենային, Ալիևին կհանեին, թարս տեղը կդնեին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Աթաբեկյանն ասում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոճը բոլորին է հայտնի, հետևաբար զարմանալ պետք չէ, որ խորհրդարանում կառավարության կատարողականը ներկայացնելիս խոսում էր պատերազմի, պարտության, նախկինների մեղավորության ու հարակից այլ հարցերի մասին:

24News-ի հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի ելույթի վերջին՝ Հայաստանի ու Արցախի ապագային վերաբերող հատվածին՝ Աթաբեկյանը նշեց. «ՀՀ-ն ու Արցախը միշտ էլ ապագա ունեն, ու այդ ապագան Փաշինյանը չի որոշում: Հայաստանը մինչև քեզ էլ (Փաշինյանը- խմբ.) Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի ու Սարգսյանի օրոք ապագա է ունեցել»։

Աթաբեկյանի համար զարմանալի չեն իր նախկին թիմակիցների՝ իմքայլականների ծափահարությունները, որոնք հնչեցին Նիկոլ Փաշինյանի ելույթի վերջում: Նրա կարծիքով՝ Եռաբլուրը «գրոհելուց» հետո ԱԺ-ում հնչած ծափահարությունները արտասովոր չեն:

Անկախ պատգամավորն այն համոզմանն է, որ Փաշինյանը սեփական քայլերը ստվերելու համար է մեղքը նախկինների վրա բարդում: Աթաբեկյանը հավաստիացրեց՝ եթե Սարգսյանն ու Քոչարյանը նման աջակցություն ունենային, Ալիևին արժանի պատասխան կտային, ու մենք միանշանակ կհաղթեինք:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ