Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Մադրիդի «Ռեալ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

սպորտ

Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Մադրիդի «Ռեալ»: Այս մասին հայտարարել է «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը: «Ռոնալդուն չի վերադառնա, դրանում իմաստ չկա: Նա պայմանագիր ունի «Յուվենոտւսի» հետ»,- ասել է նա:

Ավելի վաղ լուրեր կային, որ Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ իտալական ակումբից մրցաշրջանի ավարտին: «Յուվենտուսի» հետ պորտուգալացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2022 թվականը: Հարձակվողը թուրինյան ակումբում տարեկան ստանում է 31 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն այս թիվը ակումբի համար շատ մեծ է, և «Յուվենտուս»-ը ամռանը հնարավոր է վաճառի պորտուգալացու տրանսֆերը:

--0--ԿԿ