«Դայակ՝ պետության աջակցությամբ»․ ո՞վ կարող է օգտվել ծրագրից․ նախարարի պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

նկար

«Դայակ՝ պետության աջակցությամբ» ծրագրի շահառուների շրջանակի ընդլայնման նպատակով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է փոփոխություններ կատարելու մասին նախագիծ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

«Առկա կարգավորումներով ծրագրի շահառուների համար նախատեսված են առաջնահերթություններ, ինչը երբեմն սուբյեկտիվ որոշումների և արդարացի դժգոհությունների տեղիք է տալիս։ Նպատակ ունենալով սոցիալական ծառայությունները դարձնել առավել մատչելի, ինչպես նաև կարևորելով աշխատող մայրերի խրախուսումը՝ նախագծով առաջարկվում է հանել առաջնահերթությունների սահմանումը։

Արդյունքում ծրագրից կարող են օգտվել բոլոր դիմողներն, որոնք երեխայի խնամքի արձակուրդի ընթացքում վերադարձել են աշխատանքի։

Ծնողների ընտրությամբ՝ երեխայի խնամքը կարող է կազմակերպվել կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատություններում, կամ դայակի օգնությամբ:

Ծրագրի համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ7,-գրել է նախարարը։

--00—ԼՄ