Արցախի փրկարարները Դիզափայտի ճանապարհին հայտնաբերել են ևս 2 հայ զինծառայողի աճյուն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

որոնում

Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները «Թութակներ» տեղամասից դեպի աջ՝ Դիզափայտ տանող ճանապարհի 5-րդ կմ-ին, հայտնաբերել և տարհանել են ևս 2 հայ զինծառայողի աճյուն: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:

Վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով կկատարվի դատաբժշկական փորձաքննություն:

Այսպիսով, զինադադարից հետո հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1546:

--00--ԱԹ