Պատմության թանգարանն սկսում է ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված առցանց ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

նկար

Հայաստանի պատմության թանգարանն օնլայն հարթակում սկսել է «Մասունքներ, որ լուռ չեն» խորագրով ցուցադրությունը. թանգարանը ցուցադրությունը նվիրում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին: Այդ մասին տեղեկանում ենք Պատմության թանգարանի ֆեյսբուքյան էջից։

Ցուցադրության շրջանակում ներկայացվել է լուսանկար, որում պատկերված է գոբելեն (մինդար) կնոջ պատկերով:

«Մինդարը գործվել է գաղթի ճանապարհին`1915-1918 թվականներին Արևմտյան Հայաստան (հեղինակը՝ պ. Գրիգոր ծնվ. Կեսարիայում, 1851-53թթ): Թանգարանին նվիրել է Երանուհի Հայդոստյանը (Գերմանիա): 1933 թվականին Գրիգորը Բեյրութում մինդարները վաճառել է Կ. Գավանճյանին՝ տուն վարձակալելու համար գումար ստանալու նպատակով»,-նշում է հաղորդագրությունում:

նկար

--00—ԼՄ