ՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News 

ԱԳՆ

Ապրիլի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ:

Զրուցակիցներն անդրադարձան նախարար Այվազյանի՝ ԱՄԷ աշխատանքային այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, մտքեր փոխանակեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:

Քաղաքական երկխոսության ընդլայնմանն ուղղված քայլերի համատեքստում երկուստեք ընդգծվեց փոխայցելությունների և գերատեսչությունների միջև խորհրդատվությունների անցկացման կարևորությունը: Հայաստանի և ԱՄԷ արտաքին գործերի նախարարները հանգամանալից մտքեր փոխանակեցին տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ:

--00—ՄՀ