ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News
Այն, որ օրվա իշխանությունները խնդիր ունեն մեր պետական բոլոր ինստիտուտների աստիճանական կամ միանգամից լիկվիդացիայի, այլևս որևէ մեկի համար գաղտնիք չէ: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
Նրա խոսքով՝ ընտրվելուց հետո Փաշինյանը մի քանի կարևոր նախարարություններ փակեց։ «Հայության 2/3-ը դրսում է, Սփյուռքի նախարարությունը փակվեց, այն դեպքում, երբ Սփյուռքի ներուժը անհրաժեշտ պահին կազմակերպված ձևով ուղղորդվում էր դեպի Հայաստան։ Գյուղնախարարությունը փակեցին, երբ երկիրը պատերազմի մեջ է։ Քարտեզագրության և գեոդեզիայի ինստիտուտը փակեցին, հիմա սահմանազատման ժամանակ մասնագետներ չկան, և հարց է՝ արխիվը որտեղ է, կա՞, չկա՞։ Թաշկինակների պես ԱԱԾ-ում տնօրեններ են փոխվում, և այլն։ Հիմա վերջին օղակին են հասել՝ բանակը։ Պատերազմող երկրներում սովորաբար ոչ թե ծառայության ժամկետն իջեցնում են, այլ բարձրացնում»,-ասել է փորձագետը:
Խոսելով ԵԽԽՎ-ում գերիների վերաբերյալ քվեարկությունից՝ բանախոսը նշել է, որ դա ծրագրված օպերացիա է ՌԴ-ի դեմ, և եթե Նիկոլ Փաշինյանն առաջիկայում խելքը գլուխը չհավաքի, ՌԴ-ն կոշտ քայլերի կդիմի:
Նահապետյանն անդրադարձել է նաև ներքաղաքական կարևորության այլ հարցերի:
Մանրամասները՝ տեսանյութում:
--0--ԿԿ