Արա Այվազյանն ու արաբ գործընկերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության շուրջ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

․

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն այսօր՝ ապրիլի 20–ին,  հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ:

Ինչպես փոխանցեցին ԱԳՆ լրատվական ծառայությունից, զրուցակիցներն անդրադարձել են  նախարար Այվազյանի՝ ԱՄԷ աշխատանքային այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, մտքեր փոխանակեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:

Քաղաքական երկխոսության ընդլայնմանն ուղղված քայլերի համատեքստում երկուստեք ընդգծվել է փոխայցելությունների եւ գերատեսչությունների միջեւ խորհրդատվությունների անցկացման կարեւորությունը:

Հայաստանի եւ ԱՄԷ արտաքին գործերի նախարարները հանգամանալից մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հարցերի շուրջ:

--00--ԱՀ