Հանդիպել են Ջհանգիրյանն ու Հարությունյանը․ ի՞նչ են քննարկել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News 

ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հյուրընկալել է Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին:

Խորհրդի նախագահի պաշտոնակատարը և Պաշտպանության նախարարը քննարկել են դատարաններում զինվորական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման անհրաժեշտության, ինչպես նաև սահմանամերձ մարզային համայնքներում առկա Պն հաշվեկշռում գտնվող շենքերի չօգտագործվող տարածքները դատարաններին հատկացնելու հնարավորության հարցերը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ հետեքրքրություն ներկայացնող հարցերով քննարկումները շարունակել:

--00—ՄՀ