Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում և աշխարհում․ Պուտին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 20, 24News

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինըամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ ՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե «ինչպես է Ռուսաստանը պատրաստվում վերականգնել քաղաքականությունը Հայաստանի հետ խորհրդարանական ընտրություններից հետո» վերջինս պատասպանել է, որ Հայաստանը ՌԴ ամենամտերիմ գործընկերն է Հարավային Կովկասում:

«Մենք չունենք որևէ բան, ինչ քանդվել է և կարիք ունի վերականգնման: Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում և աշխարհում, ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ է: Մենք պետք է զարգացնենք այն, ինչ ունենք»,- հայտարարեց Պուտինը:

Նա ընդգծեց, որ  հայ ժողովուրդը ՌԴ մտերմագույն գործընկերն է Հարավային Կովկասում: «Այդպես եղել է պատմականորեն, այդպես կա և հուսով եմ՝ այդպես կլինի: Մենք պետք է գործենք՝ հաշվի առնելով ներկա իրադրությունն աշխարհում ու տարածաշրջանում: Այս հարցերը մոտակա ժամանակներս կքննարկենք պարոն Փաշինյանի հետ, ով կայցելի առաջիկա շաբաթ»,- ասաց ՌԴ նախագահը: