ԱԱԾ պետն ու ոստիկանապետը շտապ մեկնել են Սյունիք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

ԱԱԾ ոստիկան
24News-ի տեղեկությունների համաձայն՝ այս պահին Սյունիք են շտապ մեկնել ԱԱԾ պետ Արմեն Աբազյանն ու ոստիկանապետ Վահե Ղազարյանը։ Նրանց հետ են, ըստ մեր տեղեկությունների, նաև մեծ թվով հատուկջոկատայիններ։ 

Հիշեցնենք, որ երեկվանից Սյունիքում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Առավոտյան նա այցելել է Ագարակ և Մեղրի համայնքներ, որտեղ նրան տեղի բնակիչները դիմավորել են հայհոյանքներով ու սուլոցներով, թույլ չեն տվել այցելել զոհվածների գերեզմաններ։ Իրավիճակը Սյունիքի մարզում մնում է լարված։

--00--ԱԹ