Սյունիքի մարզն ամենաշատն է տուժել համավարակի ու պատերազմի կրկնակի հարվածներից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

հասարակական

Սյունիք կատարած այցի շրջանակներում Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան ԼիՆ Թրեյսին, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան առաքելության տնօրեն Դեյվիդ Հոֆմանը երեկ հանդիպել են Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ։ Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից:

Նշվել է, որ Սյունիքի մարզն ամենաշատն է տուժել համավարակի ու պատերազմի կրկնակի հարվածներից: Առուշանյանի հետ քննարկվել են համայնքի տնտեսական զարգացման հնարավորությունները, տուրիզմի, գյուղատնտեսության ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Քննարկվել են նաև Արցախից տեղահանված ընտանիքների հիմնախնդիրները, ովքեր դեռևս Գորիսում են։

Դեսպան Թրեյսին համայնքի ղեկավարի հետ զրույցում նաև անդրադարձել է մարզի զարգացմանն ուղղված ԱՄՆ շարունակական աջակցությանը։

--0--ԿԿ