«Հայաստան» հիմնադրամը կվերանորոգի Արցախի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News 

Քոքսի կենտրոն

Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնն իր տեսակով միակն է Արցախում: Այն հիմնադրվել է 1998 թվականին բարոնուհի, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ Քերոլայն Քոքսի նախաձեռնությամբ:

23 տարի շարունակ կենտրոնը վերականգնողական բուժում է իրականացնում հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ նպաստելով նրանց ինքնուրույնությանը, անկախությանը, հասարակությանը ինտեգրվելուն և կյանքի որակի բարելավմանը: Շուրջ 3 ամիս է, ինչ կենտրոնը վերականգնողական բուժում է իրականացնում նաև Արցախյան վերջին պատերազմում վիրավորված զինծառայողների համար:

Կարևորելով ռազմավարական նշանակություն ունեցող այս կենտրոնի գործունեությունը և հաշվի առնելով կենտրոնի արդիականացման խնդիրը՝ Հիմնադրամն ապահովել է այն մեծաքանակ բժշկական պարագաներով և հանձն առել կենտրոնի վերանորոգումը: Այս մասին հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից: 

--00--ԱԹ