Եվրո-2020-ի մի շարք հանդիպումներ հնարավոր է անցկացվեն Անգլիայում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

սպորտ

Եվրո-2020-ի մի քանի հանդիպումներ կարող են տեղափոխվել Անգլիա: Armsport.am-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է The Telgraph-ը:

Աղբյուրի համաձայն, ՈւԵՖԱ-ն նախատեսում է որոշ հանդիպումներ տալ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտին՝ ի երախտագիտություն ՖԱ-ի՝ Եվրոպական Սուպերլիգայի դեմ պայքարում առանցքային մասնակցության համար:
 
Երեկ հայտնի դարձավ, որ Բիլբաոն չի կարողանա անցկացնել առաջիկա մրցաշարի հանդիպումները, Դուբլինը հնարավոր է ևս չընդունի Եվրո-2020-ի հանդիպումները:

--0--ԿԿ