Փաշինյանի Սյունյաց արշավանքի ամենանողկալի դրվագը նրա ներխուժումն էր շուռնուխեցի կնոջ տուն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

քաղաքական

Ինձ համար Փաշինյանի Սյունյաց արշավանքի ամենանողկալի դրվագը ուշ երեկոյան, առանց թույլտվության, նրա ներխուժումն էր շուռնուխեցի մի կնոջ բնակարան: Ինչպես փոխանցում է iLur.am-ը, այս մասին հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած այցին:

«Ավելի նվաստացուցիչ վիճակում չէի ուզի տեսնել երկրիս վարչապետին, որի պատկերացումը քաղաքացու իրավունքների մասին, ցավոք, չի տարբերվում ճորտատիրոջ պատկերացումից»,-հավելել է Առաջին նախագահը:

--0--ԿԿ