Փաշինյանն ուղիղ հրահանգներ է կատարում, Թուրքիան գնել է այդ իրավունքը․ Վարդան Բոստանջյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում մենք ականատես եղանք իշխանության և մասնավորապես Փաշինյանի հերթական ողորմելի խայտառակությանը: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԵՊՀ պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը՝ հավելելով, որ Փաշինյանը ուղիղ հանձնարարական է կատարում, և Թուրքիան գնել է այդ իրավունքը:

«Փաշինյանը հասարակությանը ապակողմնորոշելու համար անընդհատ խոստումներ է տալիս, հետո զգում է, որ այդ խոստումներից որևէ մեկը չի արել ու չի էլ կարող իրագործել։ Այդ պարագայում աստիճանաբար մարդը վերածվում է բռնապետի»,- նշել է Բոստանջյանը:

Նրա խոսքով՝ հասկանալի է, որ չի կարելի վարչապետին հայհոյել, բայց բաժակը լցվում է արդեն։

«Ի վերջո, այդ բաժանումն, այդ չարությունն ո՞վ է մտցրել, սև-սպիտակ, նախկին-նոր»,-հավելել է Բոստանջյանը:

Խոսելով երկրի տնտեսության վիճակից՝ ԵՊՀ պրոֆեսորը նշել է, որ այն որպես այդպիսին գոյություն չունի, կա տնտեսության սարսափելի, գեղջկական մակարդակ, որտեղ գերակայում է ծառայությունների ոլորտը, առևտուրը և ոլորտներ, որոնք հավելյալ արժեք չեն ստեղծում:

Անդրադարձ է կատարվել նաև այլ կարևոր թեմաների:

Մանրամասները՝ տեսանյութում: 

--0--ԿԿ