ՀՀ կժամանի Ֆրանսիայի Սենատի նախագահը, կհանդիպի ՀՀ նախագահի, վարչապետի, կաթողիկոսի հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

նկար

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան կժամանի Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը:

Պատվիրակության կազմում են Սենատում ներկայացված բոլոր քաղաքական խմբերի ղեկավարները:

Ֆրանսիական պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ԱԺ խմբակցությունների և հանձնաժողովների ներկայացուցիչների հետ:  Նախատեսվում են նաև հանդիպումներ ՀՀ վարչապետի, Հանրապետության նախագահի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: 

--00—ԼՄ