ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը մայիսի 17-ին հրաժարական կտա. բուհում «բարդակը» խորանում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News 

ռեկտոր

Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը որոշել է մայիսի 17-ին  հրաժարական տալ։ Այդ մասին նա ասել է ասել է այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստի ժամանակ՝ նշելով, որ հրաժարականի դիմումն ուղարկվելու է Կրթության, գիտության, մշակույթի  սպորտի նախարարություն։ 

Հիշեցնենք, որ Երևանի պետական համալսարանն արդեն շուրջ երկու տարի է չի կարողանում ռեկտոր ընտրել։ Ըստ ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանի, Մայր բուհում իշխանությունը հատուկ խորացնում է ճգնաժամը, որպեսզի վերջում ուղղակի նշանակի իր «սիրելի ռեկտորին»։ 

«Այն, որ արդեն որերորդ անգամ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ոչ թե չի կարողանում, այլ իշխանության ուղղորդմամբ հատուկ վիժեցնում է ռեկտորի ընտրությունը, որպեսզի վերջում նշանակի իր ցանկալի ռեկտորին։ Մի խոսքով, ինչպես ամբողջ երկրում է «բարդակ», այնպես էլ համալսարանի հոգաբարձուների խորհուրդում », - 24News-ի հետ զրույցում նշեց նա։

--00—ՄՀ