Գորիսի փոխքաղաքապետին խոշտանգելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել. պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

հասարակական

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի փաստաբան Դավիթ Կարապետյանը պաշտպանյալի նկատմամբ խոշտանգման դրվագով հաղորդում է ներկայացրել ՀՔԾ:

Հաղորդմանն ընթացք է տրվել: Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց պաշտպանը։

Բացի այդ, փաստաբանն ավելացրեց, որ Հովսեփյանը վնասվածքներ ունի:

Հիշեցնենք, որ Հովսեփյանը ձերբակալվել է երեկ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-258-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն կազմակերպելու կասկածանքով՝ Նիկոլ Փաշինյանի դեմ Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիաների գործով։ Գորիսից նրան տեղափոխել են ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն, որտեղ էլ նրան ենթարկել են ֆիզիկական ու հոգեբանական դաժան բռնության։

--0--ԿԿ