Էգեյան ծովում ՝ Թուրքիայի ափերի մոտ երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

աշխարհ

Էգեյան ծովում ՝ Թուրքիայի ափերի մոտ, 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է թուրքական Anadolu-գործակալությունը:

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Գործակալությունը տեղեկացվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 22:49-ի սահմաններում՝ Մուղլա նահանգի Դաթչա շրջանի ափերի մոտ։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 7,08 կմ խորության վրա:

--0--ԿԿ