Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Սենատի նախագահը. նրան դիմավորել է Արարատ Միրզոյանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News 

Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել` կից նշելով.

«Երեկոյան  «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցի պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությանը, որը մասնակցելու է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներին։

Պատվիրակության կազմում են Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնը, «Հանրապետականներ» խմբակցության («Les Républicains») նախագահ Բրյունո Ռըտայոն, Սոցիալիստական խմբակցության («Socialiste, Écologiste et Républicain») նախագահ Պատրիկ Կանները, Ցենտրիստական խմբակցության («Union Centriste») նախագահ Էրվե Մարսեյը,Կոմունիստական խմբակցության («Communiste, Républicain, Citoyen et Écologiste») նախագահ Էլիան Ասասին և Բնապահպանների խմբակցության («Écologiste - Solidarité et Territoires») նախագահ Գիյոմ Գոնտարը, Ֆրանսիա-Հայաստան բարեկաական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազը»։0

--00--ԱԹ