Կա՛մ Փաշինյան, կա՛մ Քոչարյան, վարչապետի այլ պոտենցիալ թեկնածու չկա․ Արմեն Բադալյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախագահական, կամ կարելի է ասել, վարչապետի ընտրություն է, այսինքն՝ չի գնալու պայքար սոցիալիզմի, աջ կամ ձախ ուժերի միջև։ Իրականում ունենք երկու թեկնածու՝ Նիկոլ Փաշինյան և Ռոբերտ Քոչարյան։ Նրանք մարդիկ են, որոնք խորհրդանշում են որոշակի կյանքի կերպար, և գիտես՝ նրանցից ով ինչ է կառուցելու, այսինքն՝ դու հավատում ես կա՛մ Նիկոլ Փաշինյանին, կա՛մ Ռոբերտ Քոչարյանին։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ հավելելով, որ գրագետ քարոզարշավի դեպքում Քոչարյանի դաշինքը ընտրություններում ավելի շատ ձայներ կարող է ստանալ, քան Փաշինյանի դաշինքը:

«Այս ընտրություններն, ի դեպ, ինչ-որ չափով պարտադրված են ՀՀ իշխանություններին, և՛արտաքին, և՛ ներքին առումով»,- նշել է Բադալյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական կարևորության այլ ուշագրավ հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: 

--0--ԿԿ