Մարդկանց արգելում են բարձրանալ Ծիծեռնակաբերդ, մինչև կապիտուլյանտը նկարվի, իջնի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

հասարակական

Մարդկանց ճանապարհը փակել են և արգելում են բարձրանալ Ծիծեռնակաբերդ, մինչև կապիտուլյանտը նկարվի, իջնի, նոր քաղաքացիները կարողանան հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:

«Կարո՞ղ էր առավոտ շուտ գնալ ու չխանգառել մարդկանց հոսքին՝ իհարկե, կարող էր։ Կարո՞ղ էր արագ ու աննկատ կազմակերպել, որ մարդկանց բազմություն չկուտակվի սպասելով՝ իհարկե, կարող էր։ Կարո՞ղ էր ամբողջ տարածքը կատվածահար չանել իր աննախադեպ անվտանգության միջոցներով ու ևս մեկ անգամ չընդգծել, որ ինքը շատ կարևոր մարդ ա՝ չէ, չէր կարող: Նախ, որովհետև վախենում ա իր ժողովրդից, երկրորդ՝ սա միակ միջոցն ա մնացել իր կարևորությունը ընդգծելու և բարդույթները հաղթահարելու համար։ Ինքնահաստատվում ա Ծիծեռնակաբերդում, ոնց որ Եռաբլուրում էր ինքնահաստատվում, որովհետև շիրիմները պատասխան չեն տա», - գրել է ադրբեջանագետը։

--0--ԿԿ