Ի՞նչ է տալու մեզ ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը

ԵՐԵՎԱՆ ԱՊՐԻԼԻ 24,  24News

․

Քաղաքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ամենից շատ հնչող հարցը՝ մեզ ի՞նչ է տալու ըստ էության ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը։

Մեծ հաշվով մեզ բացի բարոյական և հոգեբանական տեսանկյունից այս պահին ոչինչ չի տալիս։ Բայց ոչինչ ասվածն էլ այդքան տեղին չեմ համարում։ Ավելի հեռնկարային եթե վերցնենք, ապա ԱՄՆ-ն հետո ի՞նչ պետք է անի, որպեսզի զսպի Թուրքիային, կամ ՌԴ-ն ի՞նչ պետք է անի, որպեսզի Հայաստանը չգայթակղվի Արևմուտքով։

Եթե մենք մեզ ինչ է տալու հարցի տրամաբանությունը փնտրում ենք Ցեղասպանության ճանչումով Ցեղասպանության հետևանքների վերացումը, կամ փոխահատուցումը, ապա դա մի քիչ կասկածելի է։ Բայց եթե այդ ճանաչումով գերտերությունները սկսում են իրենց ազդեցության ոլորտների համար նման ճանապարհով կռիվ տալ, ուրեմն մենք պետք է վարենք շատ նուրբ և ճկուն դիվանագիտություն, որպեսզի այդ ճանաչումից օգուտներ քաղենք։ Մի լավ խոսք կա, խելոք գառը երկու մոր կաթ կուտի․․․»։

--00--ԱՀ