Նախագահ Բայդենը պատմական քայլ է կատարել՝ պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանության օրը

ԵՐԵՎԱՆ ԱՊՐԻԼԻ 25,  24News

նենսի

«Պատիվ ունեմ փոխանցելու ԱՄՆ կոնգրեսի ողջույնները հայ ժողովրդին` հիշատակի այս կարևոր օրվա առթիվ։ 106 տարի առաջ` այս օրը, աշխարհն ականատեսը եղավ 20-րդ դարի ամենասարսափելի վայրագություններից մեկին, որը դժբախտաբար շատ հաճախ հերքվել է, և դրա հրեշավորությունը՝ նվազագույնի հասցվել»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։

Խոսնակը հավելել է, որ իրենց սրտերը ուրախ են․

«Ահա թե ինչու մեր սրտերը լի են ուրախությամբ, որ նախագահ Բայդենը, միանալով Կոնգրեսին, պատմական քայլ է կատարել՝ պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանության օրը»։

--00--ԱՀ