Արարատցին, որ կեղծ ահազանգել էր, թե ապրիլի 24-ին ահաբեկչություն է անելու, բռնվել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

նկար

ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները տաք հետքերով բացահայտել են ապրիլի 23-ին կեղծ ահազանգ կատարածին, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ այդ օրը ԱԻՆ 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել անհայտ քաղաքացու կողմից, որը հայտնել էր, որ Երևանում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, ապրիլի 24-ին ինքը պատրաստվում է իրականացնել ահաբեկչություն։

ԱԱԾ աշխատակիցները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ ահազանգը կատարել է Արարատի մարզի բնակիչը՝ 22-ամյա Նարեկ Մ․-ն, որը Մասիսի ԱԱԾ բաժնի և ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների կողմից հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Մասիս բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նարեկ Մ․-ն բաց է թողնվել։ 

--00—ԼՄ