Գարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում առաջարկել է ցեղասպանությունը ճանաչող ակտ ընդունել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

տարածաշրջան

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանն առաջարկել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող իրավական ակտ ընդունել։ Այս մասին հայտնում է Ahval թերթը։

Թուրքիայի խորհրդարանում իր ելույթի ժամանակ Փայլանը 1915 թվականին տեղի ունեցած Ցեղասպանությունը որակել է որպես «մեծ աղետ»՝ հայտելով, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի զանգվածային արտաքսումներն ու սպանությունները պետք է ճանաչվեն որպես Ցեղասպանություն։

--0--ԿԿ