Գավառում անհայտ անձինք գերեզման են քանդել և նոր հուղարկավորություն կատարել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

հասարակական

Իրավախախտման հերթական դեպքն է արձանագրվել ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության պահապանի շրջայցի ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը:

«Գավառ քաղաքի Դարի գլուխ կոչվող տեղական նշանակության հուշարձանի տարածքում (հին գերեզմանոցում/ անհայտ անձինք գերեզման են քանդել, տեղաշարժել տապանաքարը, տարածքը հարթեցրել եւ նոր հուղարկավորություն կատարել։

Հուշարձանի պահապանը արձանագրել է, որ գերեզմանի մոտ առկա են մարդկային ոսկորներ։

Իրավախախտման փաստով ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայությունը դիմելու է  ոստիկանություն»,- նշվում է հայտարարության մեջ։

--0--ԿԿ