Ալիևները լուսանկար են հրապարակել է Սյունիքի Սոսիների պուրակից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

ալիև

Իլհամ Ալիևի կինը՝ Մեհրիբան Ալիևան, իր ինստագրամի էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում Ալիևների ընտանիքը ժամանցն է անցկացնում Սյունիքի մարզի Սոսիների պուրակում, որի մի մասը Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրած կապիտուլյացիոն պայմանագրով նվիրեց Ադրբեջանին։  Այս մասին գրում է Mediaport տելեգրամյան ալիքը։

Փաշինյանն Ադրբեջանին է հանձնվել Սյունիքի մարզի Սև լիճ պետական արգելավայրի մի մասը, բնական սոսիների պուրակի մի մասը, իսկ Շիկահող պետական արգելոցը և Արևիք ազգային պարկը դարձել են սահմանամերձ։ 

Սոսիների պուրակի չքնաղ բնությունն այժմ վայելում է Ադրբեջանի նախագահի ընտանիքը, իսկ ադրբեջանական լրատվամիջոցները դա ներկայացնում են որպես այց Ջաբրայիլի և Զանգելանի շրջաններ։

 --00—ՄՀ