Արամ Սուքիասյանը նշանակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News 

Սուքիասյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արամ Սուքիասյանը նշանակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և 25-րդ հոդվածի 22-րդ մասով՝

Արամ Սուքիասյանին նշանակել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ»:

Հիշեցնենք, որ Արամ Սուքիասյանը նախկին իշխանությունների օրոք զբաղեցնում էր Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնը:

 --00—ՄՀ