Ռոնալդուն կհեռանա «Յուվենտուսից», եթե ակումբը չխաղա ՉԼ-ում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

սպորտ

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կհեռանա ներկայիս ակումբից, եթե թիմը մյուս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճի: Այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները:

Ըստ պարբերականների, պորտուգալացին կմտածի այլ ակումբներ տեղափոխվելու տարբերակները մրցաշրջանի ավարտին մոտ, երբ վերջնական տեսք կստանա մրցաշարային աղյուսակը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կրկին վերադառնալ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:

--0--ԿԿ