Երբ թոռնիկս հարցնի՝ ո՞նց է՝ քո ժամանակ 2 հայկական պետություն կար, կասեմ՝ ազգս հոգնել էր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․

«Երբ տարիներ անց ապագա թոռնիկս (Աստված առաջ), իր խելոք աչուկները չարաճճիորեն կկոցելով, հարցնի ինձ, թե բա՝ պապի՛ ջան, ո՞նց եղավ, որ քո ժամանակ երկու հայկական պետություն կար, իսկ իմ ժամանակ՝ ոչ մեկը, ես սկզբից կփորձեմ բարդ ու խելացի բառերով ամեն ինչ գցել ճակատագրի, հայի բախտի, գերտերությունների, պառակտված ընդդիմության, գեոմագնիսական դաշտերի և ռադիոլոգիական ֆոնի վրա:

Սակայն շատ արագ ինքս իմ ասածներից կզզվեմ, ու քաջությունս կհերիքի (հուսամ) ասելու ճշմարտությունը.

- Ազգս հոգնել էր: Պայքարից հոգնել էր: Վերից վար մաշված էր... Իրավունք չուներ այդպիսի բան անելու, բայց արեց, բալե՛ս...

Մնացած ամեն ինչը՝ գերտերությունները, հայի բախտը, պառակտված ընդդիմությունը և դավաճան իշխանությունները, ընդմանենը դեկորացիաներ են ազգային ողբերգության և զանգվածային ինքնասպանություն այս արարին»:

--00—ԼՄ