Հեռացե՛ք, դուք մեխի գլուխ եք, եթե նախկիններն են ղեկավարում երկիրը. Իշխան Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

«ՀՀ-ում վերջին 30 տարվա մեջ որևէ մեկը Նիկոլ Փաշինյանի պես անսահմանափակ իշխանություն չի ունեցել, 3 տարի ի՞նչ էր անում: Այո՛, ես չեմ ժխտում, որ նախկինների օրոք գողություն ու թալան է եղել։ Թող հետ բերեր, ոչ թե գնար իրենց հետ շարունակեր մնացածը, ու կրկին ժողովրդին խաբեր։ Հետևաբար ՀՀ քաղաքացին ինչո՞ւ պետք է սրանց ձայն տա»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:

«Գալու են, էլի ընտրություններին նախկին ու ներկա անեն, ի՞նչ են սրանք ասում՝ մենք իշխանություն ենք, բայց դատական համակարգը կատարում է նախկինի պատվերները, պետական ապարատը մեզ դիմադրում է, ԳՇ պետը նախկիններին է ենթարկվում։ Տղե՛րք, եթե դուք մեխի գլուխ եք, ու նախկիններն են երկիրը կառավարում, թողեք-հեռացեք»,- ասել է Սաղաթելյանը:

Նրա խոսքով՝ եթե լինեն ընտրություններ, ՀՅԴ-ն կմասնակցի դրանց: Բանախոսն անդրադարձել է նաև Հայրենիքի փրկության շարժման ապագային, ինչպես նաև ընտրություններին ՀՅԴ մասնակցության ձևաչափին և հնարավոր դաշինքի ձևավորմանը:

Մանրամասները՝ տեսանյութում: